Թինա Խիդաշելի
Թինա Խիդաշելի վրաց.՝ თინა ხიდაშელი | |
Կուսակցություն՝ | Republican Party of Georgia? |
---|---|
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան և Կենտրոնական եվրոպական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 8, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ի ծնե անուն | վրաց.՝ თინათინ ხიდაშელი |
Ամուսին | Դավիթ Ուսուփաշվիլի |
Թինաթին (Թինա) Խիդաշելի (վրաց.՝ თინათინ (თინა) ხიდაშელი; հունիսի 8, 1973, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան։ 2015 թվականի մայիսի 1-ից մինչ 2016 թվականի օգոստոսի 1-ը եղել է Վրաստանի պաշտպանության նախարարը։ Խիդաշելին Վրաստանի հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկն[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, ինչպես նաև Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Ստացել է միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոսի կոչում։
1994-ից 1995 թվականներին աշխատել է Վրաստանի խորհրդարանում որպես գլխավոր մասնագետ, իսկ 1996-1997 թվականներին Արժույթի միջազգային հիմնադրամում որպես մասնագետ։ 1997-1999 թվականներին ղեկավարել է վրացական կառավարության մի շարք ծրագրեր։ Դասավանդել է Հավայաամերիկյան համալսարանի Թբիլիսիի մասնաճյուղում։ 2000-2004 թվականներին եղել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, 2002-2004 թվականներին աշխատել է հակակոռուպցիոն հանձնաժողովում։
2005 թվականին եղել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների հարցերով զբաղվով միջազգային կազմակերպության կոնսուլտանտ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին իր ամուսնու՝ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ դարձել է Հանրապետական կուսակցության անդամ։ Ավելի ուշ Ուսուփաշվիլին դարձել է կուսակցության առաջնորդ, իսկ Խիդաշելին՝ կուսակցության արտաքին կապերի պատասխանատու։ 2010-2012 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ։ 2012 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի անդամ՝ Սագարեջոյի շրջանից։
2015 թվականի մայիսի 1-ին նշանակվել է Վրաստանի պաշտպանության նախարար, որը պաշտոնավարել է մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաստանի հանրապետական կուսակցություն(չաշխատող հղում)
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 8 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Պաշտպանության կին նախարարներ
- Վրաստանի պետական գործիչներ